Էրդողանը Բայդենին խորհուրդ է տվել ուսումնասիրել պատմությունը Ցեղասպանության մասին հայտարարություններ անելուց առաջ
 |1lurer.am|
14:16 - 26 ապրիլի, 2022

Էրդողանը Բայդենին խորհուրդ է տվել ուսումնասիրել պատմությունը Ցեղասպանության մասին հայտարարություններ անելուց առաջ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի համար նշանակություն չունեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դրանք որակելով կեղծ:

Նա Ջո Բայդենին խորհուրդ է տվել ուսումնասիրել պատմությունը։ «Մենք չենք կարող ներել Թուրքիային ուղղված նման մեղադրանքները: Նախ պարոն Բայդենը պետք է շատ լավ սովորի և իմանա հայերի հետ եղած պատմությունը։ Թուրք և հայ ժողովուրդների միջև թշնամանք հրահրող այս կեղծավորությունից ամենամեծ վնասը հայերն են կրում»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հպարտանում է իր պատմության ամեն մի օրով. այնտեղ ամոթալի դեպք հնարավոր չէ գտնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել