Կարեւոր է նվազագույնի հասցնել Ուկրաինայի իրադրության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա. Գուտերեշ |armenpress.am|
16:28 - 26 ապրիլի, 2022

Կարեւոր է նվազագույնի հասցնել Ուկրաինայի իրադրության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա. Գուտերեշ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ընդգծել է ջանքերի կարևորությունն Ուկրաինայի իրադրության ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար աշխարհի այլ մասերում՝ պարենի, էներգետիկայի և ֆինանսների առումով բոլոր երկրների աջակցության նպատակով:

«Մենք նաև շահագրգռված ենք, որ արվի ամենն (Ուկրաինայի իրադրության) ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար աշխարհի այլ մասերում ,- ապրիլի 26-ին ասել է Գուտերիշը Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների բացման ժամանակ:- Ես մեկնելու եմ Աֆրիկա այս այցերից հետո (Մոսկվա և Կիև - ծանոթ. խմբ.), մենք տեսնում ենք (այս իրադրության) դրամատիկական ազդեցությունն այն երկրներում, որոնք համավարակից հետո արդեն հանդիպել են շատ անարդարացի ձևով պաշարների անհավասարաչափ բաշխման խնդրին միջազգային ֆինանսական համակարգի աշխատանքի առումով»:

Նրա խոսքով՝ բարձրացած գներն աշխարհում կսաստկացնեն իրավիճակը: «Շատ կարևոր է ամեն ինչ անել բոլոր երկրների օժանդակության համար պարենի, էներգետիկայի և ֆինանսների առումով: Այս պահին ես շատ շահագրգռված եմ անելու հնարավորինս ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է արագ դադարեցվեն (մարտական գործողությունները) և նվազագունի հասցվեն մարդկանց տառապանքները, լուծվի (իրադրության) ազդեցության խնդիրը բնակչության խոցելի խավերի վրա աշխարհի մյուս մասերում»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Բացի դրանից, կան օրակարգի մի շարք այլ հարցեր, որոնք մենք շատ շահագրգռված ենք քննարկելու Ռուսաստանի հետ»,- ասել է Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել