Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը՝ Ալիևի և Օվերչուկի քննարկման թեմա
 |1lurer.am|
17:31 - 26 ապրիլի, 2022

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը՝ Ալիևի և Օվերչուկի քննարկման թեմա |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ապաշրջափակման հարցերը:

Ալիևը հայտնել է, որ հաջորդ տարի ադրբեջանական կողմը կավարտի իր տարածքում երկաթուղու մի մասի շինարարությունը, որը երկիրը պետք է կապի Նախիջևանի հետ: Նա հստակեցրել է, որ 100 կմ ընդհանուր երկարությամբ այդ երկաթուղային մայրուղու 60 կմ-ն արդեն կառուցվել է։

«Ինչ վերաբերում է ավտոմոբիլային ճանապարհին, ապա ադրբեջանական կողմից աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան»,- ասել է Ադրբեջանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել