Արարատ Միրզոյանն ու Նարենդրա Մոդին քննարկել են հայ-հնդկական հարաբերությունները
10:35 - 27 ապրիլի, 2022

Արարատ Միրզոյանն ու Նարենդրա Մոդին քննարկել են հայ-հնդկական հարաբերությունները

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել