Բաքվի 5-կետանոց առաջարկը Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին է․ Վանեցյան |azatutyun.am|
12:49 - 27 ապրիլի, 2022

Բաքվի 5-կետանոց առաջարկը Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին է․ Վանեցյան |azatutyun.am|

azatutyun.am: Առաջին խնդիրը եղածը պահպանելն է ու նոր զիջումների չգնալը, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն, ով արդեն 10 օր է նստացույց է անում Ազատության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Վանեցյանի համոզմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետանոց առաջարկը Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին է։

Վանեցյանի հետ հարցազրույցից մի հատված նհերկայացնում ենք ստորև․

Վանեցյան․ - Դուք լսե՞լ եք իմ շուրթերից երբևիցե, որ ես ասեմ՝ Շուշին ու Հադրութը հետ կբերենք։

«Ազատություն»․ - Ընդդիմության շուրթերից ամեն օր էլ հնչում է։

Վանեցյան․ - Եկեք ընդդիմությունը տարանջատենք։ Ես ասում եմ հետևյալը՝ մենք էսօր ունենք խնդիր եղածը պահպանելու։ Առաջին խնդիրը, որը մենք պետք է լուծենք, եղածը պահպանենք, ավելի մեծ զիջումների չգնանք։

«Ազատություն»․ - Դուք կարծում եք, որ Ռուսաստանը կհեռանա՞ Արցախից։

Վանեցյան․ - Ռուսաստանի խաղաղապահ ուժերին մնացել է մոտավորապես երեքուկես տարի՝ համաձայն պայմանավորվածության։ Այսօր Ռուսաստանի խաղաղապահները գրեթե միակ երաշխավորն են անվտանգության Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների։ Ադրբեջանն, իհարկե, ամեն ինչ պետք է անի, որպեսզի ռուսական զորքերն այնտեղից հեռանան և, օրինակ, վերջին դեպքերն Արցախի սահամանամերձ դառած Ադրբեջանի հետ գյուղերում՝ բարձրախոսով մարդկանց ահաբեկելը, կրակոցները, գյուղատնտեսական աշխատանքները խոչընդոտելը և այլն․․․ ի՞նչ են անում ադրբեջանցիք, ադրբեջանցիք փորձում են Արցախը հայաթափել, եթե Արցախը հայաթափվի, ուստի ռուսական խաղաղապահների ներկայացումը տարածաշրջանում կդառնա անիմաստ։

Դրա հետ մեկտեղ Ադրբեջանն ասում է՝ «այլևս արցախյան կոնֆլիկտ հասկացողությունը չկա, մենք էդ հարցը լուծել ենք ժամանակի հարց է ձևակերպումները»։ Առաջարկել են ադրբեջանցիները հինգ սկզբունքը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքման համար։ Էդ հինգ սկզբունքները բացառապես մի բանի մասին են՝ Արցախը հանձնել ադրբեջանին, Հայաստանի սահմանները ճշգրտում անել ըստ Ադրբեջանի ներկայացված ձևի։

Այսինքն՝ մենք ինչ ենք տեսնում, իշխանական պատգամավորներն ասում են, որ Տավուշի մարզում կան գյուղեր, որոնք ադրբեջանական են։ Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ փակվեց Գորիս- Կապան միջպետական ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փոխարենը դրան ընդդիմանար, ինչ-որ մի բան ասի, ասեց, որ դա ադրբեջանական Էյվազլու և Չայզամի գյուղերն են։

«Ազատություն»․ - Ձեր լուծումը չեք ասում, պարոն Վանեցյան։

Վանեցյան․ - Լուծումը ասում եմ հետևյալը՝ պետության հիմքերը ուժեղացնել, պետությունը պետք է սկսի աշխատել, միջազգային հանրության հետ պետք է սկսել էֆեկտիվ աշխատել, զինված ուժերն արագ վերականգնել, աշխատել մեր հիմնական դաշնակից երկրի հետ՝ Ռուսատանի Դաշնության հետ։

«Ազատություն»․ - Եվ Ադրբեջանը կհրաժարվի՞ Արցախի։

Վանեցյան․ - Իհարկե։

«Ազատություն»․ - Որքան էլ որ ասեք կուսակցական դրոշներն իջեցված են, տեսեք, հրապարակում են Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան՝ նրանց թիմակիցներ, մարդկանց աչքի առջև են նրանց կուտակած հարստությունները, չեն մոռացել այդ տարիների ռեպրեսիաներ, ասեմ, ինչ ասեմ, Դուք ամենալավը կիմանաք, որովհետև ինքներդ նրանցից շատերի դեմ քրեական գործեր եք հարուցել Ձեր պաշտոնավարման ընթացքում։ Հիմա, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է հեռանա, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ պիտի անցյալը վերադառնա և նրանք արդեն լավն են։

Վանեցյան․ - Ես ասել եմ, որ անցյալին վերադարձ չի լինելու։

«Ազատություն»․ - Բայց անցյալը հրապարակում է։

Վանեցյան․ - Ո՛չ, նման բան չկա։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքն այլևս երբեք իշխանության չի լինելու։ Ռուբերտ Քոչարյանի մասով՝ ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն այս իրավիճակում խնդիր է դրել գալ իշխանության։ Ես չեմ խոսել, ես չեմ զրուցել, չգիտեմ, բայց ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չունի այս պահին իր առջև դրված առաջնային խնդիր գալ իշխանության։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել