Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատումը․ Բայրամով
14:29 - 27 ապրիլի, 2022

Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատումը․ Բայրամով

Բաքուն պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը, Interfax.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Բայրամովը նշել է, որ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային գործընթացներն, այդ թվում՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

«Բաքուն պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանների սահմանազատումը։ Հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հանձնաժողովի (սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողով) աշխատանքի մեկնարկի հարցը», - ասել է Բայրամովը։

Նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուղղությունը «տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների բացումն է», իսկ «Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կծառայի Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերին»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել