Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է անցկացրել Անտոնիո Գուտերեշի հետ

 |armenpress.am|
15:20 - 27 ապրիլի, 2022

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է անցկացրել Անտոնիո Գուտերեշի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հեռախոսազրույց է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի վարչությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում Գուտերեշը Էրդողանին ներկայացրել  է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել