ՀՀ նախագահը ստացել է Ռոբերտ Խաչատրյանին ԲՏԱ նախարար նշանակելու մասին առաջարկը

 |armenpress.am|
20:18 - 27 ապրիլի, 2022

ՀՀ նախագահը ստացել է Ռոբերտ Խաչատրյանին ԲՏԱ նախարար նշանակելու մասին առաջարկը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է  Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։  Այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։

Մինչ այդ, Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ  Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել