Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
22:37 - 27 ապրիլի, 2022

Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Հրամանագրում ասված է․  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռոբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` ՀՀ վարչապետի որոշմամբ` Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել