factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պատվիրակության կազմում են եղել Պետքարտուղարության Կովկասի հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Էրլ Լիտցենբերգերը, Քելլի Դեգնանն ու Լինն Թրեյսին։
Զրույցի ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային հարցերի շուրջ, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի պատրաստման համար բանակցությունների վարման, հաղորդակցությունների բացման հարցեր։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստ է բանակցությունների մեկնարկին՝ կապված խաղաղության պայմանագրի հետ։
comment.count (0)