ԵԽԽՎ-ում կոչ են արել շտապ հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծել՝ ՌԴ հանցագործությունները հետաքննելու համար |factor.am|
13:53 - 28 ապրիլի, 2022

ԵԽԽՎ-ում կոչ են արել շտապ հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծել՝ ՌԴ հանցագործությունները հետաքննելու համար |factor.am|

factor.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացիկ նստաշրջանը, որը բացվել է Ստրասբուրգում ապրիլի 25-ին, առաջինն էր վերջին 24 տարում, որն անցավ առանց Ռուսաստանի պատվիրակության առնվազն ֆորմալ մասնակցության։ Մարտի 16-ին Եվրախորհրդի կանոնադրական մարմինները որոշել են բացառել Ռուսաստանին ԵԽ կազմից՝ Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով։

Ռուսական ագրեսիայի հետևանքները և այն, թե ինչպես ԵԽ երկրները կարող են օգնել Ուկրաինային՝ շարունակել պայքարել իր գոյության համար, դարձել են ապրիլի 27-ի ԵԽԽՎ լիագումար նիստի առանցքային թեման։ Բանավեճի ընթացքում վեհաժողովի պատգամավորները չեն զսպել էմոցիաները․ նրանք կոչ են արել շտապ ստեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ, գրում  է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության շարունակվող ագրեսիան Ուկրաինայի դեմ ինքնին աննախադեպ ծանրության ակտ է, և դրա հեռահար հետևանքները զգացվում են ողջ աշխարհում»,- ասվում է ԵԽԽՎ-ի բանաձևում, որի օգտին պատգամավորները քվեարկել են գրեթե միաձայն։

Եվրախորհրդի անդամ երկրները պետք է դրսևորեն միասնություն և վճռականություն՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, միաժամանակ առավելագույն ճնշում գործադրելով Ռուսաստանի իշխանությունների վրա՝ Մոսկվային խրախուսելու դադարեցնել ուկրաինական պետության դեմ պատերազմը։ ԵԽԽՎ պատգամավորները համոզված են, որ Կրեմլի ագրեսիային միջազգային հանրության պատասխան գործողությունները «կորոշեն եվրոպական պատմության ապագան»։

ԵԽ անդամ երկրները պետք է մեծացնեն օգնությունը՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ «պաշտպանելու իր տարածքները, ներառյալ՝ օդային տարածքը», և հնարավոր օգնություն ցուցաբերեն Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք փախչում են պատերազմի հետևանքներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել