Բաքվում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը
 |factor.am|
15:04 - 28 ապրիլի, 2022

Բաքվում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը |factor.am|

factor.am: Բաքվում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել ամերիկյան առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Նշվում է, որ տարածաշրջանային համաժողովին մասնակցել են Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Լիտցենբերգերը, Դեգնանն ու Թրեյսին, պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը, Եվրոպային և Եվրասիային ԱՄՆ աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը։

«Տարածաշրջանի և Վաշինգտոնի գործընկերները հավաքվել էին կարծիքներ և տեղեկատվություն փոխանակելու համար: Նշելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ մենք ընդգծում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու գործընկերային հարաբերությունները և ապահովելու Հարավային Կովկասի ժողովուրդների համար ավելի ապահով, կայուն և բարգավաճ ապագա»,- ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել