Վստահ եմ՝ նախկին ԽՍՀՄ մյուս երկրները նույնպես կմիանան Միութենական պետությանը. Լուկաշենկո
 |tert.am|
15:36 - 28 ապրիլի, 2022

Վստահ եմ՝ նախկին ԽՍՀՄ մյուս երկրները նույնպես կմիանան Միութենական պետությանը. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունները կցանկանան ապագայում միանալ Ռուսաստանի և Բելառուսի միասնական Միութենական պետությանը, հայտնում է ԲելՏԱ գործակալությունը։

Հանրապետության նախագահը խոսել է նոր սկզբունքներով միասնական Միութենական պետություն կառուցելու ցանկության մասին, որպեսզի «ոչ ոք չնեղանա», և զարգանան անկախ ու ինքնիշխան պետությունները։

«Վստահ եմ, որ նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետությունները նույնպես կմիանան նման դաշինքին»,- ասել է Լուկաշենկոն Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի հետ հանդիպմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել