Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին
22:47 - 28 ապրիլի, 2022

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հանս Կլյուգեն ներկայացնում է մի կազմակերպություն, որը հատկապես Covid-19 համավարակի ընթացքում շատ ճանաչելի դարձավ: Նախագահի խոսքով՝ համավարակը փորձություն էր, որն ԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմանում կարողացավ կառավարել:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանը հատկապես առողջության առաջնային պահպանման ուղղությամբ վերջին տարիներին կարևոր քայլեր է ձեռնարկել և ձեռքբերումներ ունի:

Հանս Կլյուգեն ողջունել է Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկամյա` 2022-2023թթ․ համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը տեղի է ունեցել այսօր և ընդգրկում է առողջապահության ամենատարբեր ոլորտներ և ուղղություններ:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը վստահեցրել է, որ ԱՀԿ-ն ապագայում ևս կշարունակի սերտ փոխգործակցությունն ու աջակցությունը Հայաստանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել