Մոտ ապագայում տեղի կունենա սահմանային համատեղ հանձնաժողովի նիստը․ Ալիև |azatutyun.am|
12:47 - 29 ապրիլի, 2022

Մոտ ապագայում տեղի կունենա սահմանային համատեղ հանձնաժողովի նիստը․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Մոտ ապագայում տեղի կունենա ադրբեջանահայկական սահմանային համատեղ հանձնաժողովի նիստը, գրում է APA գործակալությունը՝ վկայակոչելով ապրիլի 29-ին ADA համալսարանում, «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը:

«Մենք լսել ենք, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է խաղաղության օրակարգի մասին։ Սա շատ կարևոր հարց է։ Մենք նույնպես պետք է կոնկրետ աշխատանք տանենք, միջոցներ ձեռնարկենք։ Ես կարծում եմ, որ հիմա մենք այս միջոցները ձեռնարկում ենք, Հայաստանի իշխանությունը խաղաղության մասին տարբեր հայտարարություններ է հնչեցնում», - ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը շեշտել է․ - «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող շարունակել ապրել որպես մեկուսացված կղզի այս տարածաշրջանում, մեզ հետ հարաբերությունները կարգավորելու կարիք ունեն, նրանք պետք է հրաժարվեն տարածքային պահանջներից՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային և չպետք է վարանեն Հարավային Կովկասում եռակողմ մակարդակով որևէ հարաբերությունների հարցում»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել