Մայիսի 1-ին վճռորոշ հանրահավաք է լինելու. Գեղամ Մանուկյան |factor.am|
14:02 - 29 ապրիլի, 2022

Մայիսի 1-ին վճռորոշ հանրահավաք է լինելու. Գեղամ Մանուկյան |factor.am|

factor.am: Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարը՝ նպատակ ունենալով հասնել իշխանության հեռացմանը։ Ապակենտրոն բողոքի ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաք Երևանում։ 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից սկսված երթը հասել է Մեծամոր։ Հաջորդ կանգառն Էջմիածինն է լինելու։

«Վերջնակետը մայիսի 1-ն է։ Այդ օրը՝ ժամը 16.00-ին, Ազատության հրապարակում լինելու է վճռորոշ հանրահավաք՝ հանուն մեր ապագայի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր անվտանգության, որպեսզի այս իշխանությունն օր առաջ հեռանա»,-ասաց Մանուկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել