Քիշնևն ուկրաինական պատերազմում Մերձդնեստրի ներգրավման վտանգ չի տեսնում
15:36 - 29 ապրիլի, 2022

Քիշնևն ուկրաինական պատերազմում Մերձդնեստրի ներգրավման վտանգ չի տեսնում

Մոլդովայի իշխանությունն ուկրաինական պատերազմում Մերձդնեստրի ներգրավման վտանգ չի տեսնում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Մոլդովայի վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլեգ Սերեբրիանը։

Նշենք, որ օրերս չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունում պայթյուններ էին հնչել։ Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին դրանք «ահաբեկչություն» էր անվանել, իսկ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ շրջանում լարվածությունն առաջացնում են «դրա ներսում գործող որոշակի ուժեր»։

«Մենք կարծում ենք, որ այդ շրջանում ռազմական մասնակցության վտանգ չկա։ Դրանք պայթյուններ են, որոնք չեն կարող չազդել բարոյական, հոգեբանական վիճակի վրա, սակայն այստեղից մինչև ռազմական հակամարտությանը Մոլդովայի Հանրապետության ներգրավման ռիսկերի մասին խոսելը հեռու է։ Վտանգ չկա, որ այս լարվածությունը, որը չի կարելի անտեսել, ռազմական կոնֆլիկտի կվերաճի», - ասել է Սերեբրիանը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել