Ավագանու «Իմ քայլի» անդամ Աշոտ Առուշանյանը վայր է դրել ավագանու մանդատը
16:38 - 30 ապրիլի, 2022

Ավագանու «Իմ քայլի» անդամ Աշոտ Առուշանյանը վայր է դրել ավագանու մանդատը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ապրիլի 26-ին որոշում է ստորագրել, որով Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամ Աշոտ Առուշանյանը վայր է դրել ավագանու մանդատը: Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Աշոտ Առուշանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել