Նենսի Փելոսին և Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Կիևում
14:22 - 01 մայիսի, 2022

Նենսի Փելոսին և Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Կիևում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Կիև է այցելել և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, գրում է ՈւՆԻԱՆ-ը։

Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի նախագահի Տելեգրամ-ալիքում, սա ԱՄՆ պաշտոնական պատվիրակության առաջին այցն է Ուկրաինա՝ լայնամասշտաբ ռուսական ներխուժումից ի վեր։

Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու համար․

«Շնորհակալ եմ ԱՄՆ, ժողովրդի, Կոնգրեսի [․․․] կողմից այս հզոր աջակցության ազդակի համար։ Այս ազդակը բարձր եմ գնահատում ես՝ որպես նախագահ, մեր թիմը և Ուկրաինայի ժողովուրդը։ Դա վկայում է այն մասին որ ԱՄՆ-ն այսօր Ուկրաինային ցուցաբերվող հզոր աջակցության առաջատարն է՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պատերազմը ժամանակ»։

Իր հերթին, Նենսի Փելոսին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային պայքարի համար և ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի «կողքին է լինելու», քանի դեռ այդ պայքարը չի ավարտվել։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել