Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն. ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ
15:09 - 02 մայիսի, 2022

Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն. ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ

Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ, վարչական շրջաններով, որպեսզի խնդրին համալիր լուծում տրվի: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքապետարանից։ 

Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից: Մրցույթն արդեն կայացել է: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ 

Դրանից բացի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023 թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայումս անբարեկարգ վիճակում է:

Նախագծման մրցույթը հայտարարվել է այս տարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել