ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին
 |1lurer.am|
17:19 - 02 մայիսի, 2022

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին: 

Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ ծանոթացել են Էդուարդ Մարտիրոսովի պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքի հետ:

Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Սա մեր առաջին տեսակցությունն էր այդ անձին: Կարմիր խաչի կոմիտեի ձևաչափի շրջանակներում հնարավորություն է տրվել ընտանիքի հետ կապ հաստատել նամակի և Կարմիր խաչի ուղերձի տեսքով:

Տեսակցության առանցքում էր առաջին հերթին գրանցել նրան և ստուգել պահման պայմանները, նրա առողջական վիճակը, իսկ այնուհետև հույս ունենք, որ նման այցերը, քանի դեռ նա այնտեղ է, կլինեն պարբերական:

Պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, տեղեկացրել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ ճանապարհին, կորել է կապը զինծառայողի հետ:

Պարզվել էր, որ Մարտիրոսովը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը, գտնվում է ադրբեջանական կողմում, և ձեռնարկվում են քայլեր նրան վերադարձնելու ուղղությամբ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել