«Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն»․ Իշխան Սաղաթելյան
22:01 - 03 մայիսի, 2022

«Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն»․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր, դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը։

«Անընսհատ ասում են՝ բա որ Նիկոլը գնա, ի՞նչ ա լինելու։ Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորվելու։ Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր, դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։ Դա չի՛ լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական կամ որևէ մեկի կառավարությունը։ Դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն,որի մեջ ընդգրկվելու են մեր ժողովրդի պրոֆեսիոնալ, լավագույն զավակները, ովքեր կստանձնեն պատասխանատվություն և երկիրը դուրս կբերեն այս վիճակից»։

Սաղաթելյանի պնդմամբ՝ «այդ կառավարությունում չեն լինելու նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ․ լինելու են կարող մարդիկ, ովքեր այս երկիրը այս վիճակից դուրս կբերեն»։

«Ասում են՝ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, Ալիևը կջղայնանա, ու պատերազմ կլինի։ Ժողովո՛ւրդ ջան, խաբում են ձեզ։ Ալիևով փորձում են վախեցնել ձեզ։ Պատերազմ կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության, որովհետև ինքը Ալիևին տված խոստումներ ունի»,- ասաց Սաղաթելյանը։

Հանրահավաքի վերջում Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության անելիքները․

«Վաղը առավոտվանից, շարունակում ենք մեր բողոքի ակցիաները, բայց կոնկրետ ժամը 12։00-ից 14։00-ն կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրկին շարունակել բողոքի ակցիաները՝ փակել ճանապարհներ, շրջափակել փողոցներ։ Ժամը 15։30-ին պետք է հավաքվենք այս հրապարակում։

Վաղը ԱԺ-ում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան, ժամը 16։00-ին Նիկոլը գալու է Ազգայի ժողով։ Մենք պետք է 15։30-ին լինենք այս հրապարակում իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար»։

Սաղաթելյանը նշեց՝ «շատ կարևոր է, որ լինի իրական գործադուլ, շատ կարևոր է, որ դասադուլն ավելի լայն ծավալի վերածվի»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել