Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր
12:26 - 04 մայիսի, 2022

Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Օրակարգային հարցերը վերաբերում էին Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, պետականաշինությանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև օրենսդրական դաշտի կատարելագործմանը։

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկման ժամանակ բարձրացված մի շարք օրախնդիր հարցերի վերաբերյալ Արայիկ Հարությունյանն օրենսդիրներին հավաստիացրել է, որ Կառավարությունը համաչափության սկզբունքով գործադրում է բոլոր ջանքերն ըստ առաջնահերթության դրանք լուծելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել