Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022 թ. ռազմական համագործակցության ծրագիրը
17:48 - 04 մայիսի, 2022

Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022 թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Դիմավորման պաշտոնակսն արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:
 
 
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն
անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
 
Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ
համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:
 
Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարությունների միջև 2022 թ. ռազմական համագործակցության ծրագիրը:
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել