Դա անհատների մասին չի․ դա կազմակերպված ուժերին կամ խմբերին ա վերաբերվում․ Սաղաթելյանը՝ «ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա» արտահայտության մասին
14:04 - 05 մայիսի, 2022

Դա անհատների մասին չի․ դա կազմակերպված ուժերին կամ խմբերին ա վերաբերվում․ Սաղաթելյանը՝ «ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա» արտահայտության մասին

«Ես ինչ որ ասել եմ ստեղից, շատ հստակ եմ ասել, նախ ուզում եմ ավելի կոնկրետացնել, որ այլ մեկնաբանությունների տեղիք չտա․ իմ ասածն ունեցել է հասցեատեր․ այն երբեք չի վերաբերում պարզ ՀՀ քաղաքացուն, դա վերաբերում ա այն քաղաքացիներին, որոնք փորձում են պառակտել, հիասթափեցնել, նսեմացնել մեր հասարակությունը»։ Այս մասին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով իր՝ «ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա» արտահայտությունը

«Ես կրկին ասում եմ ովքեր՝ այդ ուժերը, որ իրենց համարում են ընդդիմություն, բայց փորձում են պառակտել, իրենց քայլերով եւ գործողութություններով հիասթափեցնել մեր ժողովրդին, այո, իրենք Նիկոլ են․ փորձում եմ իրենց քայլերով այնպես անել, որ ժողովուրդը չհաջողի։ Ես ասել եմ՝ էս հարթակը մեր հարթակը չի, կուսակցական հարթակ, չի ես ասել եմ, խնդրեմ, եկեք միացել, ես չեմ ասում՝ մեզ միացեք, այլ էս ժողովրդին։

Բայց եթե դուք ձեզ համարում եք ընդդիմություն, բայց որեւէ բան չեք անում, փորձում եք լուրեր տարաժել՝ երրորդ ուժ, չորրորդ ուժ, ուրեմն դուք Նիկոլ եք, հիմա էլ եմ դա ասում։ Բայց դա երբեք չի վերաբերում ՀՀ քաղաքացիներին, այսինքն՝ անհատների մասին չի․ դա կազմակերպված ուժերին կամ խմբերին ա վերաբերվում»,- նշեց Սաղաթելյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել