Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության ցույցերին
14:40 - 05 մայիսի, 2022

Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության ցույցերին

Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են, սակայն Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա լիովին և ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչն՝ անդրադառնալով հայկական ընդդիմության ցույցերին։

Նա ընդգծել է նաև, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է։ «Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է մեզ համար կարևոր մի քանի ինտեգրացիոն ձևաչափերում, Հայաստանը մեր լավ ընկերն է», - նշել է Պեսկովը։

«Այդ պատճառով էլ, իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում այս փուլը հնարավորինս արագ ավարտվի և կրկին կայունության փուլ հաստատվի, որը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնց Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ավարտուն տեսք է տրվել, ինչպես նաև՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով», - հավելել է նա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել