Ի՞նչն է կասկածելի, ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել. Փաշինյանը՝ ԶՊՄԿ- ի մասին

 |armenpress.am|
12:51 - 05 մայիսի, 2022

Ի՞նչն է կասկածելի, ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել. Փաշինյանը՝ ԶՊՄԿ- ի մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ այն խոսակցություններին, թե ինչպես է Կառավարությունը դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր։

«Ոմանք դա կասկածելի, կոռուպցիոն գործարք են համարում։ Սա շատ զարմանալի է։ Եթե որևէ իշխանավոր, կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով այդ սեփականության տերը դառնար, ոչ մեկը չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու՝ կասկածելի է թվում։

Ի՞նչն է կասկածելի. ներդրողը, ով ձեռք է բերել հին բաժնետերերից բաժնեմաս, որոշել է Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն անել, և Հայաստանի Հանրապետությունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Ավելի վաղ, Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատերն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել