«Վաղը՝ ժամը 12-ին, հավաքվում ենք, բաժանվում 4 մասի և ամբողջ մայրաքաղաքը պարալիզացնում»․ Իշխան  Սաղաթելյան
21:48 - 05 մայիսի, 2022

«Վաղը՝ ժամը 12-ին, հավաքվում ենք, բաժանվում 4 մասի և ամբողջ մայրաքաղաքը պարալիզացնում»․ Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության հետագա քայելրն ու անելիքները։ 

Մենք սկսել ենք այս իշխանությունների հեռացման գործւնթացը։ Նիկոլի հեռացման ճանապարհային քարտեզը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլը մենք արդեն վաղուց ավարտել ենք և դա փաստ է․ դա հանրային պահանջի ձևակերպումն է, որ սրանք  չունեն մանդատ երկիրը զիջումների տանելու․ դա այլևս կայացած փաստ է»։ 

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ սկսում են իշխանազրկման գործընթացը։

«Դրա համար բոլոր հնարավորությունները ստեղծված են։ Այլևս իշխանությունը գտնվում է փողոցում է»։

Սաղաթելյանը նշեց՝ անհրաժեշտ է կազմակերպվածության նոր մակարդակ։

«Մենք պետք է առաջիկա օրերին մեր թիվը ավելացնենք, հասնենք նրան, որ ոստիկանական ու ուժային կառույցները չկարողանան ժողովրդի ցասումը կասեցնել։ 

Ե՞րբ կհեռանա Նիկոլ Փաշինյանը իշխանությունից․ էս մեր բոլորի հարցն է․ Նիկոլը իշխանությունից կհեռանա այն պահին, երբ որ ուժային կառույցները զեկուցեն, որ այլևս իր իշխանությունը պահել չեն կարող, այլևս ուժերը չի բավարարում, այլևս ժողովուրդը էնքան շատ են ու անհնազանդության ակցիաներ են անում, որ էլ կասեցնել հնարավոր չի»։ 

Սաղաթելյանը ասաց, որ վաղը ամբողջ քաղաքը պետք է պարալիզացվի․

«Վաղը պետք է ամբողջ քաղաքը պարալիզացնենք, և դա փաստենք․ դրա համար մենք վաղը հավաքվում ենք ժամը 12-ին, ոչ թե սպասում ենք աշխատանքից հետո, վաղը պետք է անհնազանդության երթերը լինեն շատ մեծ քանակության, որպեսզի ոստիկանական ուժերը որևէ հնարավորություն չունենան մեր հայրենակիցներին բերման ենթարկելու։ Վաղը 12-ին հավաքվում ենք այս հրապարակում, բաժանվում ենք 4 մասի և մայրաքաղաքի մեծ մասը ամբողջությամբ պարլիզացնում ենք»,- նշեց Սաղաթելյանը։ 

Սաղաթելյանը նաև հայտնեց, որ առավոտյան անհնազանդության ակցիաներ պետք չեն։ 

«Ուժերը կենտրոնացնում ենք այստեղ, ամբողջ մայրաքաղաքը պարալիզացնում»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել