Զելենսկին հայտնել է, որ ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերը 2014 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ |tert.am|
09:40 - 06 մայիսի, 2022

Զելենսկին հայտնել է, որ ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերը 2014 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ |tert.am|

tert.am: Լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերը 2014 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հակառակորդի մարտական ինքնաթիռները ուկրաինական օդային տարածք են ներխուժել 2682 անգամ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը։

«Ընդհանուր առմամբ, այս պատերազմի ընթացքում ռուսական բանակն արդեն օգտագործել է 2014 հրթիռ Ուկրաինայի դեմ, գրանցվել է 2682 ռուսական մարտական ինքնաթիռի ներխուժում մեր երկինք: Այս ներխուժումներից յուրաքանչյուրը մեր ժողովրդի մահն է, սա մեր ենթակառուցվածքի ոչնչացումն է», - ասել է պետության ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել