Միրզոյան-Մաքքոնել հանդիպմանն ընդգծվել է ԱՄՆ-ի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված  միջնորդական ջանքերի կարևորությունը
12:25 - 06 մայիսի, 2022

Միրզոյան-Մաքքոնել հանդիպմանն ընդգծվել է ԱՄՆ-ի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի կարևորությունը

Մայիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը աշխատանքային այցով ՄԻացյալ Նահանգներում է,  հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ աշխատակազմից։

ԱԳՆ փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Հանդիպման ընթացքում Նախարար Միրզոյանը ներկայացերլ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները:

Արարատ Միրզոյանը Միթչ Մաքքոնելին է փոխանցել Մխիթար Գոշ մեդալը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել