Հաղթանակի կամրջի մոտ ցուցարարները որոշ ժամանակով փակել էին երթևեկությունը. ոստիկանությունը բացեց այն |news.am|
14:01 - 06 մայիսի, 2022

Հաղթանակի կամրջի մոտ ցուցարարները որոշ ժամանակով փակել էին երթևեկությունը. ոստիկանությունը բացեց այն |news.am|

news.am: ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթի ժամանակ, Հաղթանակի կամրջի մոտ, կարմիր բերետավորները սկսեցին ազատել փողոցը եւ բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Ցուցարարների մեջ էր նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որին ևս ոստիկանները փորձում էին բերման ենթարկել:

Ոստիկանությունը հորդորեց  բացել երթևեկությունը, այնուհետև սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր  շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել