Ադրբեջանի բեռնատարի կանխամտածված հանցագործությունն Արցախում՝ քաղաքացիական մեքենայի նկատմամբ. Արտակ Բեգլարյան
14:13 - 06 մայիսի, 2022

Ադրբեջանի բեռնատարի կանխամտածված հանցագործությունն Արցախում՝ քաղաքացիական մեքենայի նկատմամբ. Արտակ Բեգլարյան

1lurer.am: Ադրբեջանական բեռնատարը դիտավորյալ հանցագործություն է կատարել Մարտակերտի շրջանի ճանապարհով շարժվող «Թումո» կենտրոնի աշխատակիցների ավտոմեքենայի նկատմամբ՝ Թվիթերում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Վրաերթի հետևանքով կենտրոնի մեքենան գլորվել է ձորը, հրաշքով բոլորը ողջ են մնացել, բայց ստացել են թեթև վնասվածքներ։ «Թումոյի» աշխատակիցները, այնուամենայնիվ, շարունակել են իրենց ճանապարհը, Մարտակերտում կազմակերպել են նախատեսված շնորհանդեսը, այնուհետև վերադարձել են Ստեփանակերտ և դիմել բուժզննման։

«Նրանց առաքելության նպատակն է շատ գյուղացի երեխաներ ներգրավել՝ ավելի լավ կրթության համար»,- եզրափակել է Բեգլարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել