Մեր գործի 60-70տոկոսը իրականացրել ենք, մնացել է մնացած հատվածը․ կազմակերպված գնում  ենք առաջ․ Իշխան Սաղաթելյան
20:37 - 06 մայիսի, 2022

Մեր գործի 60-70տոկոսը իրականացրել ենք, մնացել է մնացած հատվածը․ կազմակերպված գնում  ենք առաջ․ Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ ծրագրեր ունի ընդդիմությունը՝ կապված առաջիկա օրերի հետ, ու թե ինչ է նախատեսվում անել վաղը․

«Ի՞նչ պետք է անենք առաջիկա օրերին․ չորս ուղղություններով ամբողջ կենտրոնը ձեր տրամադրության տակ է․ պատկերացրեք այդ չորսը դառնում է 8, ու այդ 8դաառնում է 12։ Ամբողջ քաղաքը վերցնում ենք հենց այդ օրը։ Սա մեր առաջիկա օրերի խնդիրն է, որ պետք է միասնաբար անենք»,-  ասաց Սաղաթելյանը։  

«Մենք մեր գործի 60-70տոկոսը իրականացրել ենք, մնացել է մնացած հատվածը․ կազմակերպված գնում  ենք առաջ»,- նշեց Սաղաթելյանը։ 

  • «Վաղը՝ ժամը 1-ին, մենք Վանաձորում հրավիրում ենք հանրահավաք․ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ավտոերթով շարժվել Վանաձոր, ժամը 9։30 Աշտարակի խճուղու վրա, մեքենաները կշարվեն, ավտոերթով, նաև ճանապարհին կանգառներ կունենանք տարբեր բնակավայրերում, իսկ ժամը մեկին Վանաձորում տեղի կունենա հանրահավաք։
  • Ժամը 12-ին, այս հրապարակից տեղի կունենա երթ․ այս առաջարկությունը արվել է քաղաքացիների կողմից, որ այս երթին ցանկանում են մասնակցել բացառապես կանայք ու աղջիկները։ 
  • Ժամը 18։00-20։00 այս հրապարակում տեղի կունենա մշակութային ծրագիր, հանդես կգան մշակութային գործիչներ, իսկ 20։00-ին կրկին հանրահավաք, որից հետո տեղի կունենա հերթական երթը»։ 

Սաղաթելյանը նշեց նաև, որ քաղաքացիների կողմից առաջարկ է արվել վաղը 13։00-14։00-ը Երևան քաղաքում մեքենաներով, բարձր երաժշտությամբ՝ բացառապես «Արցախն է կանչում», ու «Զարթնիր Լաո», երգերով, ամբողջ քաղաքում տրամադրություն ստեղծել։ 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել