Շիրակի մարզպետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են գերիների հայրենադարձման խնդրին
19:08 - 07 մայիսի, 2022

Շիրակի մարզպետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են գերիների հայրենադարձման խնդրին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ԵՄ հետ արդեն հաստատված համագործակցությունն ու Եվրամիության կողմից մարզում իրականացրած ծրագրերը տարբեր ուղղություններով․

«Բարով եք եկել Շիրակի մարզ, տիկին դեսպան։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալելու և Շիրակի զարգացմանն առնչվող ծրագրերին անդրադառնալու։ Շիրակի մարզը մեծ պոտենցիալ ունեցող մարզերից մեկն է և սա ասում եմ ոչ նրա համար, որ ես այս պահին Շիրակի մարզպետն եմ։ Բոլոր նախադրյալները կան մարզի զարգացման համար և ուրախությամբ եմ Եվրոմիությունն այստըեղ մեզ հետ է։ Կարևոր նախաձեռնություններ են մեզ համար ինչպես կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունն, այնպես էլ ԵՄ ֆինանսավորմամբ բացված տոհմային անասնաբուծության կենտորնի, Ամասիայի բրդի գործարանի, Արթիկի ֆոտովոլտային կայանի ծրագրերը։ Այսօրինակ ծրագրերի իրագործումը հնարավորություն են տալիս, որ մարզի տարբեր տարածաշրջաններ համաչափ զարգանան։ Եվ մենք հավատարիմ ենք կառավարության ապակենտրոնացված քաղաքականությանն ու ինքներս էլ ամեն ինչ անում ենք մարզի բոլոր բնակավայրերի զարգացման համար»։

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը։ Անդրեա Վիկտորինը նշել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքեր են գործադրվում և դրանք կրելու են շարունակական բնույթ։

Կողմերը զրուցել են նաև Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում առաջիկա շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք ծրագրերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել