«Դիմադրության» շարժման բեկումնային պահն արդեն անցել է. Սեյրան Օհանյան
 |news.am|
12:04 - 09 մայիսի, 2022

«Դիմադրության» շարժման բեկումնային պահն արդեն անցել է. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Քիչ առաջ «Հաղթանակ» զբոսայգի այցելեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պօտգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհնյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Մեծ հաղթանակի հերոսներին նվիրված հուշակոթողի մոտ:

Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց հայ ժողովրդին, կամավորականներին, երկրապահներին Պաշտպնության բանակի ողջ անձնակազմին այսօրվա կապակցությամբ.

«Տարիներ առաջ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիան մի քանի ուղղություններով պատմական էր մեզ համար: Այն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովրդի ոգին անկոտրում է: Դրանով նաեւ հիմք ստեղծվեց Հայաստանի եւ Արցախի ցամաքային միացման, որովհետեւ հետագայում գործողությունները բերեցին նրան, որ Արցախը միացավ մայր Հայաստանին: Նաեւ ռազմական առումով մեծ նշանակություն ունեցող օպերացիա էր, որը թեկուզ իրականացվեց կամավորականների միջոցով, բայց այնուամենայնիվ ռազմական գիտության պահանջների համաձայն: Այն նաեւ հիմք հանդիսացավ հետագա հաղթանակների:

Այսօր իրավիճակն այլ է, կարծես Եռատոնը խլեցին մեզանից: Այս ամենից պետք է հետեւություննե անել, դասեր քաղել այն թերություններից, որոնք եղել են: Ամենամեծ դասը այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբվել եւ համապատասխան վերահսկողություն իրականացնել: Այս դասերը պետք է քաղենք հետագայի համար, նկատի ունեմ ողջ ժողովրդին: Եթե իշխանությունները չեն չեն ցանկանում դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք է ստիպի իշխանություններին, իսկ եթե դա նրանք չեն ցանկանում, պետք է հեռացնի այս իշխանություններին»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը: 

Նրա խոսքով «Դիմադրության» շարժման բեկումնային պահն արդեն անցել է, մնում է միայն խնդրել ժողովրդին, որ հանրային ճնշմամբ հեռացնի այս իշխանություններին:. «Այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել, իրենք շարունակում են պարտությունների, անհաջողությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին:

Իսկ հայ ժողովուրդը, հայկական բանակն ի վիճակի է արագ կերպով վերականգնելու մեր երբեմնի հաջողությունների և հաղթանակի ոգին, պարզապես պետք է խնդրենք յուրաքանչյուր քաղաքացու համախմբվել, որովհետև «Դիմադրության» շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքացու շարժում չէ, սա յուրաքանչյուրի սրտում ու հոգում պետք է լինի։

Այս բեկումնային պահից հետո թափանիվը վերջնականապես պտտենք, համախմբենք և հանրային ճնշումն ավելի սաստկացնենք այս իշխանություններին հեռացնելու», - ասաց Օհանյանը։

Նա նշեց, թե «Դիմադրություն» շարժումն ու դրա պայքարն ուղղված չէ սոցիալական վիճակին, այն ուղղված է արժանապատվությունն ուղղելուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել