Մայիսի 9-ին ևս մեկ անգամ կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
 |tert.am|
13:24 - 09 մայիսի, 2022

Մայիսի 9-ին ևս մեկ անգամ կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը և կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, դուրս բերել զորքերը և սկսել խաղաղ բանակցություններ։ Այդ մասին նա երկուշաբթի հայտարարել է գերմանական Die Welt թերթին։

«Մայիսի 9-ին ևս մեկ անգամ կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերը Ուկրաինայից և սկսել խաղաղ բանակցություններ: Մենք հաստատապես Ուկրաինայի կողքին ենք և կշարունակենք օգնել երկրին պաշտպանելու իր ինքնապաշտպանության իրավունքը», - ասել է Ստոլտենբերգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել