Մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 22-ով, մահացել է 1 մարդ
13:56 - 09 մայիսի, 2022

Մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 22-ով, մահացել է 1 մարդ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ, հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը, այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի շաբաթը մեկ։ 

Այսպիսով՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում մայիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 422 896 դեպք՝ մեկ շաբաթում ավելանալով 22-ով, առողջացել է 412 048 պացիենտ, մեկ շաբաթում՝ 22։

Մեկ շաբաթում կատարվել է 10 515 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 068 217 է: Փաստացի բուժում է ստանում 541 պացիենտ․ թիվը մեկ շաբաթում նվազել է 3-ով:

Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8623 մարդ, մեկ շաբաթում՝ 1 մարդ։ Այլ պատճառներով մահերի թիվը 1684 է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել