Ուկրաինան չէր պլանավորում հարձակվել Ղրիմի վրա․ Պոդոլյակ
14:40 - 09 մայիսի, 2022

Ուկրաինան չէր պլանավորում հարձակվել Ղրիմի վրա․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Ուկրաինան չէր պատրաստվում հարձակվել Ղրիմի վրա, իսկ ՆԱՏՕ-ն չէր պլանավորում գրոհել Ռուսաստանը, գրում է Liga.net-ը։

Նշենք, որ այսօր՝ ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից առաջ Ռուսաստանի համար «բացարձակապես անընդունելի» սպառնալիք էր ստեղծվել․ «Բացահայտորեն նախապատրաստվում էր հերթական պատժիչ գործողությունը [Դոնբասում], պատրաստվում էին ներխուժել մեր պատմական հողեր՝ ներառյալ Ղրիմը։ Կիևում հայտարարում էին միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին, իսկ ՆԱՏՕ-ի դաշինքն ակտիվորեն սկսել էր մեզ հարող տարածքների ռազմական յուրացումը»։

Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ ուկրաինական պատերազմը ոչ մի ռացիոնալ պատճառ չի ունեցել՝ բացառությամբ «ՌԴ կայսրական ցավոտ նկրտումների»։

«Մեկ անգամ էլ կրկնենք։ ՆԱՏՕ-ի երկրները չէին պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա։ Ուկրաինան չէր պլանավորում գրոհել Ղրիմը։ Ռուսաստանցի զինվորականները զոհվում են՝ ոչ թե պաշտպանելով իրենց երկիրն, այլ փորձելով օկուպացնել մեկ ուրիշը», - հավելել է նա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել