Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմում ելք չունի. Բայդեն |tert.am|
10:12 - 10 մայիսի, 2022

Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմում ելք չունի. Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ փորձում է հասկանալ, թե ինչպես վարվել մի իրավիճակում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելք չունի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Սպիտակ տան ղեկավարն իր մտահոգությունը հայտնել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Հայտնում է Reuters-ը նրա խոսքերը:

Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդի համոզմամբ՝ «Պուտինը կարծում էր, որ կարող էր մասնատել ՆԱՏՕ-ն, կարծում էր, որ կարող էր մասնատել Եվրամիությունը»։

«Փոխարենը, ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ կանգնեցին Ուկրաինայի կողքին», - հավելել է Բայդենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել