Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու դեպքով կան ձերբակալվածներ. ՔԿ |armtimes.com|
12:47 - 10 մայիսի, 2022

Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու դեպքով կան ձերբակալվածներ. ՔԿ |armtimes.com|

armtimes.com:  Գյումրիում նախորդ օրը «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ:

Այս մասին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Կոմիտեից փոխանցեցին, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Հիշեցնենք, որ երեկ ՔԿ-ն պարզել է, որ մայիսի 7-ին «Դիմադրություն» շարժման ավտոերթի ժամանակ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել