Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ
13:38 - 10 մայիսի, 2022

Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժամը 12:00-ից 4 ուղղություններով սկսել են անհնազանդության երթեր և ակցիաներ։ 

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին, մի երթը Գայի պողոտա՝ Մեգամոլի դիմաց, երկրորդը՝ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի դիմաց, երրորդը՝ 15 թաղամաս՝ Չավուշի արձանի մոտից, 4-րդը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից:

Մինչ քայլերթերը սկսելը ամեն մի խմբի առաջնորդը կոչ էր անում չտրվել սադրանքների, ոստիկանների հետ լեզվակռվի մեջ չմտնել:

Նրանք նաև անդրադարձան Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը՝ իրենց ակցիաների վերաբերյալ: Իշխան Սաղաթելյանը ասաց, որ նա կրկնում է ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

Ընդդիմադիրները՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, փակել էին Քանաքեռ Զեյթունում Պարույր Սևակ-Ռուբինյան փողոցների խաչմերուկը: Մեծ թվով ոստիկաններ կային տեղում: Ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների: Խաչմերուկում երթևեկությունը դեռևս ամբողջապես վերականգնված չէ: Սաղաթելյանը նշեց, որ մի քանի ավտոբուս մարդ են տարել, բայց իրենք, միևնույն է, շատացել են:

 

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել