ԱՀԿ-ի՝ Հայաստանում COVID-19-ի հետևանքով մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են. ԱՆ-ն կդիմի կառույցին
14:39 - 10 մայիսի, 2022

ԱՀԿ-ի՝ Հայաստանում COVID-19-ի հետևանքով մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են. ԱՆ-ն կդիմի կառույցին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության:
 
Պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլև պատերազմի և դրա հետևանքով արձանագրված մահերը:
 
Բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից:
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել