Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար է նշանակվել Արման Իսրայելյանը
16:48 - 10 մայիսի, 2022

Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար է նշանակվել Արման Իսրայելյանը

Նախագահ Վ. Խաչատուրյանի հրամանագրի համաձայն՝ Արման Իսրայելյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»,- նշված է հրամանագրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել