Չինաստանի ղեկավարը Մակրոնի հետ զրույցում համաձայնել է Ուկրաինայում հրադադարի հրատապության շուրջ
 |factor.am|
22:00 - 10 մայիսի, 2022

Չինաստանի ղեկավարը Մակրոնի հետ զրույցում համաձայնել է Ուկրաինայում հրադադարի հրատապության շուրջ |factor.am|

factor.am: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ 90 րոպե տևողությամբ հեռախոսազրույցում համաձայնել է «Ուկրաինայում հրադադարի հրատապության շուրջ»։ Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը, գրում է CNN-ը։

«Երկու պետությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հարգելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պայմանավորվել են հրադադարի հասնելու հրատապության շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել