Ղազախստանում թուրքական ANKA հարվածային ԱԹՍ-ներ են արտադրվելու․ համատեղ ձեռնարկություն է հիմնվում

 |factor.am|
14:46 - 11 մայիսի, 2022

Ղազախստանում թուրքական ANKA հարվածային ԱԹՍ-ներ են արտադրվելու․ համատեղ ձեռնարկություն է հիմնվում |factor.am|

factor.am: Թուրքական արտադրության ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերն արտադրվելու են Ղազախստանում։ Այս մասին հայտարարել է անօդաչուները մշակող թուրքական օդատիեզերական Türk Havacılık ve Uzay Sanayi AŞ (TUSAŞ) ընկերությունը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Ընկերությունից հիշեցրել են, որ անցյալ տարի ղազախական կողմի հետ պայմանագիր է ստորագրվել ANKA անօդաչուների մատակարարման համար։

Օրերս էլ Անկարա ղազախական պատվիրակության այցի շրջանակում TUSAŞ-ի և Kazakhstan Engineering-ի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել՝ արդեն Ղազախստանում անօդաչուների համատեղ արտադրության մասին։ Անօդաչուների տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը ևս Ղազախստանում համատեղ ձեռնարկությունում է տեղի ունենալու։

Այսպիսով, Ղազախստանը դառնում է արտասահմանյան առաջին երկիրը, որտեղ ANKA անօդաչու սարքերի արտադրություն է հիմնվելու։ TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը գոհունակություն է հայտնել ANKA անօդաչու սարքերի նկատմամբ օտարերկրյա գործընկերների աճող հետաքրքրության կապակցությամբ։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել