Կրեմլը մեկնաբանել է Խերսոնի մարզը ՌԴ կազմ ներառելու հավանականությունը
 |tert.am|
15:32 - 11 մայիսի, 2022

Կրեմլը մեկնաբանել է Խերսոնի մարզը ՌԴ կազմ ներառելու հավանականությունը |tert.am|

tert.am: Խերսոնի մարզի բնակիչները պետք է իրենք որոշեն՝ դիմել, թե ոչ՝ մարզը Ռուսաստանի կազմում ընդգրկելու համար, բացի այդ, նման գործընթացը պետք է ունենա հստակ իրավական հիմնավորում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, նման դիմումի (Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու մասին) լինել-չլինելու հարցը պետք է որոշեն Խերսոնի մարզի բնակիչները, և իրենց ճակատագիրը ևս պետք է որոշեն Խերսոնի մարզի բնակիչները», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, բացի այդ, «սա այն հարցն է, որը պետք է հստակ ու մանրակրկիտ ստուգվի ու գնահատվի փաստաբանների ու իրավաբանների կողմից»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Խերսոնի մարզի ղեկավարությունը մտադիր է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մարզը Ռուսաստանի Դաշնության կազմ ներառելու համար։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել