Սաղաթելյանը հայտարարեց՝ հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու են և հասնելու են նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն
22:04 - 11 մայիսի, 2022

Սաղաթելյանը հայտարարեց՝ հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու են և հասնելու են նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն

Այսօր մինչև երեկոյան հանրահավաքի մեկնարկը, ընդդիմությունը շրջափակել էր Երևանի քաղաքապետարանը։ Աշխատակիցները աշխատանաքային ժամի ավարտից՝ 18։00-ից հետո մոտ մեկ ժամ ավել մնացել էին շենքում։ Սաղաթելյանը հայտարարեց, որ «եթե քաղաքապետը խելքի չգա, հաջորդ անգամ քաղաքապետարանը մի քանի ժամ է շրջափավելու»։

Քաղաքապետարան էին եկել ոստիկանական լրացուցիչ ուժեր: Իշխան Սաղաթելյանը քաղաքապետարանի մուտքի մոտ հերթապահող ոստիկաններին պնդել էր, որ ժամանած ոստիկանները ժողովրդի մեջ չպետք է մտնեն, բախման չգնան։ Ոստիկանները հայտնել էին՝ իրենք ընդամենը հերթափոխ են իրականացնում։

Արդեն երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին Սաղաթելյանը հայտարարեց, որ հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու են, արգելափակելու են և հասնելու են նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն։
 
Նա նշեց, որ վաղը՝ մայիսի 12-ին առավոտվանից շարունակվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․

«Պետք է ավելացնել մեր ակցիաների ու մասնակիցների թիվը: Սա յուրաքանչյուրիս խնդիրն է, այս օրերին դրա վրա ավելի ինտենսիվ պետք է աշխատել: Վաղը շարունակելու ենք ավտոերթերը, կրկին լինելու են բողոքի ակցիաներ, իսկ 16:00-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել