Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Կիևում
16:03 - 12 մայիսի, 2022

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Կիևում

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը Կիևում։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում:
 
«Հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փողոցի 51/50 հասցեով մայիսի 23-ից»,- նշված է գրառման մեջ:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել էին Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակում էին ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել