Մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը |factor.am|
16:25 - 12 մայիսի, 2022

Մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը |factor.am|

factor.am: Դուշանբեում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին Telegram-ում գրառմամբ տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լինելու է Դուշանբեում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

«Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել