3 բալ ուժգնությամբ երկրաշարժ ՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս
19:32 - 13 մայիսի, 2022

3 բալ ուժգնությամբ երկրաշարժ ՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս

Մայիսի 13-ին, տեղական ժամանակով ժամը 18:57-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 13-ին, ժամը 14:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շորժա գյուղում` 2-3 բալ  ուժգնությամբ: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել